Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.09.2024 | 00:01

Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին,
ողջերին և հանգուցյալներին:
Ողորմի՛ր եկեղեցի կառուցողներին,
բարերարներին,
բարիքներ պարգևողներին,
սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:
Ամեն

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ